MENU
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 22 » Խուանֆրանը Չելսիի դեմ խաղի մասին:
5:38 PM
Խուանֆրանը Չելսիի դեմ խաղի մասին:

«Ատլետիկոյի» պաշտպան Խուանֆրանը խոսել է Լոնդոնի «Չելսիի» հետ այսօր՝ ապրիլի 22-ին կայանալիք, Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպման մասին:

- Մոուրինյոյից եւ «Չելսիից» չենք վախենում: Նրանց հետ դիմակայության երկու խաղերն էլ մեզ համար կյանքի եւ մահվան հարց են: Մտադիր ենք ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար, - «Sky Sports»-ին տված հարցազրույցում ասել է Խուանֆրանը,  -  Մեր նպատակը եզրափակիչն է եւ «Չելսիի» հետ հանդիպումներին սկսել ենք նախապատրաստվել դեռեւս վիճակահանությունից հետո:

- Այո, վերջին տարիներին «Չելսին» կարողացել է համաշխարհային ճանաչում ձեռք բերել: Բայց հիմա ուժերը հավասար են: Իսկ դա նշանակում է, որ «Ատլետիկոն» կարող է հաղթել «Ազնվականներին»: Ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» ապրում է երազներով: Բայց չենք պատրաստվում կանգ առնել: Ախորժակն ուտելիս է բացվում, - եզրափակել է Խուանֆրանը:

Դիտումներ: 307 | Ավելացրեց: atletico
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: