MENU
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 17 » Չելսին ամեն կերպ ցանկանում է գնել Կոստային
9:09 PM
Չելսին ամեն կերպ ցանկանում է գնել Կոստային

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ամեն գնով թիմում տեսնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստային: Եթե Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը համաձայնի տեղափոխվել Անգլիայի մայրաքաղաք, այդ դեպքում շաբաթական կվաստակի 185 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, փոխանցում է բրիտանական The Telegraph պարբերականը: «Ազնվականները» ծրագրում են Կոստայի հետ բանակցել ընթացիկ շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու ակումբները համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերը, իսկ տրանսֆերի արժեքը կազմել է 60 մլն եվրո: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կոստան մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 26 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Դիտումներ: 289 | Ավելացրեց: atletico
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: