MENU
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 17 » Ադրիան կարծես չեմպիոնությունը մոտ է
9:17 PM
Ադրիան կարծես չեմպիոնությունը մոտ է

 «Ատլետիկոյի» հարձակվող Ադրիանը հույս ունի, որ իր թիմը կդառնա Իսպանիայի ընթացիկ առաջնության չեմպիոն: Առաջնության 33-րդ տուրից հետո մադրիդցիներն ունեն 82 միավոր, միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը` «Ռեալի» նկատմամբ ունենալով 3, իսկ «Բարսելոնայի»` 4 միավորի առավելություն:

«Միշտ երազել ենք պայքարել չեմպիոնության համար, բայց հաշվի առնելով վերջին տարիների «Ռեալին» և «Բարսելոնային»` գիտեինք` հեշտ չի լինելու: Երկրպագուների աջակցության շնորհիվ մենք առաջ գնացինք: Այժմ խաղ առ խաղ ավելի ենք մոտենում չեմպիոնությանը: Մնացել է ընդամենը 5 խաղ, և մենք առաջատար ենք: Մնացած խաղերը բարդ են լինելու, քանի որ բոլորը պայքարելու են ինչ-որ բանի համար»,-Ադրիանի խոսքերը մեջբերում ենք «El Mundo Deportivo»-ից:

Դիտումներ: 327 | Ավելացրեց: atletico
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: