MENU
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 10 » ԱՏԼԵՏԻԿՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՑԱՌԵԼ Է, ՈՐ ԿՈՒՐՏՈՒԱՆ ԿԽԱՂԱ ՉԵԼՍԻԻ ԴԵՄ
10:56 AM
ԱՏԼԵՏԻԿՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՑԱՌԵԼ Է, ՈՐ ԿՈՒՐՏՈՒԱՆ ԿԽԱՂԱ ՉԵԼՍԻԻ ԴԵՄ

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հերքել է տեղեկություն այն մասին, որ մադրիդյան ակումբը պատրաստ է վճարել 6 միլիոն եվրո, եթե Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «ատլետները» հանդիպեն «Չելսիի» հետ:

Հիշեցնենք, որ Ատլետիկոյի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերային իրավունքները պատկանում են լոնդոնյան ակումբին և նրա վարձակալության պայմանագրում կա կետ, ըստ որի, «ազնվականների» դեմ յուրաքանչյուր խաղի համար «Ատլետիկոն» պետք է 3 միլիոն եվրո վճարի:

«Եթե վիճակահանության արդյունքում մենք «Չելսիի» հետ հանդիպենք, ապա Կուրտուան այդ մրցավեճերում չի խաղա: Մենք չենք կարող նման գումարներ վճարել»,-ասել է Սերեսոն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա վաղը` ապրիլի 11-ին:

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 259 | Ավելացրեց: David12
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: