MENU
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 1 » Կոստան խոստանում է անել ամեն ինչ Իսպանիայի համար
11:55 PM
Կոստան խոստանում է անել ամեն ինչ Իսպանիայի համար
«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան, ինչպես տեղեկացրեցինք հրավիրել է Իսպանիայի ազգային հավաքական և չի թաքցրել իր ուրախությունը.

«Ես շատ ուրախ եմ, որ Վիսենտեն դել Բոսկեն ինձ հայտավորել է հայտացուցակում: Սա հատուկ պահ է ինձ համար, քանի որ հանդիպումը տեղի է ունենալու հենց Ատլետիկոյի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Ինձ շատ դուր եկավ իմ ու Դել Բոսկե զրույցը: Ես նրան ասեցի, որ չեմ ուզում հրավիրվել հավաքական, եթե ինչ-որ մեկը դեմ է դրան, քանի որ ընդհանուր թիմի կարծիքն ավելի կարեւոր է: Կանեմ հնարավոր ամեն ինչ»,- ասել է Կոստան «Canal+»-ի հետ զրույցում:

Տեղեկացնենք, որ Իսպանիա-Իտալիա հանդիպումը տեղի է ունենալու մարտի 5-ին:
Դիտումներ: 289 | Ավելացրեց: atletico
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: